Կարևոր իրադարձություններ

Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան․ Նիկոլ Փաշինյան

22 Հունիս, 2020 20:35
Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել մեկնել: Արդյո՞ք գործընկերների հետ քննարկել եք հարցը, թե երբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը Հայաստանի և ԵԱՏՄ երկրների` մասնավորապես Ռուսաստանի միջև: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մենք խոստացել էինք, որ 100 նոր նախագիծ պետք է ներկայացնեինք կապիտալ շինարարության ոլորտում: Դրանց մի մասի մրցույթներն արդեն ընթացքի մեջ են: Հույս ունեմ, որ այդ գործը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին