Կարևոր իրադարձություններ

«Երկիր մեդիա»-ի լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանին հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել. Shamshyan.com

21 Հունիս, 2020 20:45
«Երկիր մեդիա»-ի լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանին հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել. Shamshyan.com

Այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է նշված շենքի բնակչի հյուրասենյակի պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կարկոցի հետևանքով, քանի որ միայն կարակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։ 

Ըստ կայքի՝ նշված տունը պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին