Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ГАЗ 3110–ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. վարորդը տեղում մահացել է

21 Հունիս, 2020 17:45
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ГАЗ 3110–ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15:50-ի սահմաններում ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Դսեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 5 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայի տակ, տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին