Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 9 միլիոնի

21 Հունիս, 2020 13:42
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 9 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8,938,672-ի, մահացել է՝ 467,114-ը, ապաքինվել են՝ 4,752,539-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 121,983 մարդ, վարակվել՝ 2,330,769-ը:

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Բրազիա է՝ 1,070,139, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 50,058 մարդ:

Երրորդն Ռուսաստանն է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 584,680-ի, մահերինը՝ 8,111-ի։

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածումն ակտիվացել է նաև Հնդկաստանում։ Այնտեղ մինչ օրս վարակման 412․210 դեպք է գրանցվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:   

 

Լրահոս

Դիտել ավելին