Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    548
    560

  • RUB

    6,71
    7,01

Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են «Chevrolet Aveo» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները․ «Chevrolet Aveo»-ի վարորդը հոսպիտալացվել է

20 Հունիս, 2020 17:19
Երևանում բախվել են «Chevrolet Aveo» և «Lada Priora»  մակնիշների ավտոմեքենաները․ «Chevrolet Aveo»-ի վարորդը հոսպիտալացվել է

Երեկ՝ հունիսի 19-ին, ժամը 23։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Aveo» (վարորդ՝ Ռաֆայել Հ․, ծնված 1986 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Գարիկ Վ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ռաֆայել Հ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին