Կարևոր իրադարձություններ

Երևանում «BMW 523» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կինոջը․ տուժածը գիտակցության չգալով մահացել է․ ԱԻՆ

20 Հունիս, 2020 12:23
Երևանում «BMW 523» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կինոջը․ տուժածը գիտակցության չգալով մահացել է․ ԱԻՆ

Երեկ՝ հունիսի 19-ին, ժամը 17։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Վրաերթի է ենթարկվել քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին (ծնված 1952 թ.): Կնոջը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ: Տուժածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հոսպիտալացման կարիք չի եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին