Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    547
    559

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով

19 Հունիս, 2020 12:07
Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով

Երեկ երեկոյան հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ-ի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12։00-ին Երեւանի Անգլիական այգում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի եւ Արամ Վարդեւանյանի ճեպազրույցը, որի ընթացքում փաստաբանները կպատասխանեն Վերաքննիչ դատարանի որոշմանը եւ Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին վերաբերող հարցերին։

Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին