«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։ Նա ևս մեկ անգամ նշեց, որ գործը շինծու է:
Լրագրողների մյուս հարցերին, այդ թվում՝ կապված որդու դեմ հարուցված քրեական գործին վերաբերվող, չպատասխանեց:
Լրագրողների հարցերին պատասխանեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա հայտեց, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ այն քննարկելու, որը հավանաբար կտևի 2-3 ժամ։
Փաստաբանի փոխանցմամբ՝ բուն կալանքի քննությունը դեռևս չի սկսվել։