Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում.ՊՆ-ում պաշտոնանկությունե՞ր կլինեն. «Ժողովուրդ»

18 Հունիս, 2020 08:02
Ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում.ՊՆ-ում պաշտոնանկությունե՞ր կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանից, որը հայտարարեց. «Ես, ճիշտն ասած, չեմ ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում, ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ փոխհարաբերություններ ունի Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Միրզոյանն է միջնորդում իրեն ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու հարցում, փոխնախարարը նշեց. «Անլուրջ խոսակցություններ են»: Նկատենք, որ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո: Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո չէր բացառվել, որ հաջորդը կարող է լինել հենց Տոնոյանը»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին