Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

17 Հունիս, 2020 23:30
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ հունիսի 18-19-ը, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին