Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ուրբաթ օրվա դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է․ Արսեն Թորոսյան

17 Հունիս, 2020 19:28
Հայաստանում ուրբաթ օրվա դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է․ Արսեն Թորոսյան

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է:Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են քաղաքացիներ, որ մի քանի անգամ են թեստավորվում, սակայն այս թվերի տարբերությունը համավարակի վիճակի գնահատման առումով որևէ բան չի փոխում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նկատեց՝ շատ երկրներում արդեն նույնիսկ արված թեստերի քանակը չեն հրապարակում, հրապարակում են միայն նոր դեպքերը և մահերը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հարավային Կորեայից եւ Ուկրաինայից շատ ավելի քիչ եւ վատ ենք թեստավորում անում, Թորոսյանն ասաց․

«Օրական կատարվող թեստերի թիվը թե՛ Ուկրաինայից, թե՛ Հարավային Կորեայից ավելի շատ է»։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին