Կարևոր իրադարձություններ

Այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի․ Նիկոլ Փաշինյան

17 Հունիս, 2020 18:28
Այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի․ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, խոսում են մարդիկ, որոնց քաղաքական կարիերան (ինչպես օրերս պարզվեց) հիմնված է մի իրողության վրա, որը ժողովրդական լայն շրջանակներում անվանում են՝ ղազագիր։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված բոլոր անձանց և ուժերին, վզներից բռնելու և այս դահլիճից դուրս է շպրտելու»,- ընգծեց Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը այսպես արձագանքեց Պաշտպանության նախարարին ուղղված Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը․

««Top 10 of the ministers պաշտպանության նախարարը», հարգելի՛ պարոն վարչապետ, բա չե՞ք իմացել՝ ինձ ու ձեզ դատի է տվել՝ 1.9 միլիարդ դրամ պարտավորություններ չեն կատարվել արտահայտության համար: Ես հայցադիմում եմ ստացել, պահանջվում է հերքել այս արտահայտությունը: Բայց ես այն կարդացել եմ ձեր կողմից ինձ տրված տեքստից: Դուք տեղյա՞կ եք սրա մասին»,- հայտարարել էր Ուրիխանյանը:

Նիկոլ Փաշինյանին այս ձևակերպումը հունից հանել էր և  նա տեղից միջամտել էր՝ ասելով, որ պաշտպանության մասին այդպես խոսողը թոփ զրո պատգամավոր է։ «Դա ի՞նչ խոսելու ձեւ է»,- տեղից արձագանքել էր վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին