Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը․ Արսեն Թորոսյան

14 Հունիս, 2020 11:35
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել․

 

«Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները:

Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե՞ կան նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները:

Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին