Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի նախագահի գրասենյակում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել

13 Հունիս, 2020 15:59
Ուկրաինայի նախագահի գրասենյակում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել

Վերջին երկու օրերին  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում և պետական պահպանության վարչությունում արձանագրվել է կորոնավիրուսի խոշոր բռնկում։ Այս մասին  Strana.ua-ին հայտնել է աղբյուրը։

Կորոնավիրուսով է վարակվել ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Ուկրաինայի նախագահի խորհրդական Ռուսլան Դեմչենկոն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել Զելենսկու կինը՝ Ելենան, ինչի պատճառով պետության ղեկավարը որոշել է ինքնամեկուսանալ։ Ուկրաինայի նախագահի ու երեխաների թեստի արդյունքները բացասական են։

 

Լրահոս

Դիտել ավելին