Կորոնավիրուսային համաճարակը դեռ հեռու է նահանջից: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

ԱՀԿ-ի փորձագետ Մայք Ռայանի փոխանցմամբ՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավային Ասիայում համաճարակը դեռ նոր է սկսում թափ հավաքել:

Նշենք, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը ստիպել է Չինաստանի իշխանություններին Պեկինում փակել վեց խոշոր շուկա: