Կարևոր իրադարձություններ

Հունիսի 15-ից հետո ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումները չեն գործի․ Աշոտ Ահարոնյան

13 Հունիս, 2020 12:04
Հեղինակ՝ Աշոտ Ահարոնյան
Հունիսի 15-ից հետո ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումները չեն գործի․ Աշոտ Ահարոնյան

ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից եւս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի:

Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»։

 

Լրահոս

Դիտել ավելին