Կարևոր իրադարձություններ

Թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատու ոսկյա մատանին մատի վրայից անհայտացել է

12 Հունիս, 2020 22:30
Թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատու ոսկյա մատանին մատի վրայից անհայտացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Վազգեն Վ.-ի դիմումի փաստով:

 

Վերջինս ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ հունիսի 11-ին, ժամը 07:30-ի սահմաններում իր 69-ամյա տատը կորոնավիրուս վարակից մահացել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ վերջինիս դին փաթեթավորելու ժամանակ ձեռքին ոսկյա մատանի է եղել, ինչից հետո շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատու ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազգեն Վ.-ն իրավապահներին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ զբաղված են եղել հուղարկավորության նախապատրաստման աշխատանքներով:

 

Լրահոս

Դիտել ավելին