Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր

11 Հունիս, 2020 21:22
Կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին:

Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարել է հնչեցված առաջարկների հիման վրա գործադիրի հաստատմանը ներկայացնել համապատասխան նախագիծ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին