Կարևոր իրադարձություններ

Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի. ԿԳՄՍՆ

11 Հունիս, 2020 17:15
Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում  միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: Առաջին փուլի արդյունքում հայտագրվել է 9252 առաջին դասարանցի։

Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ Այսօրվանից մեկնարկել է այն հայտատուների գրանցումը, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8262 առաջին դասարացի, ընդհանուր՝ 17514 հայտագրված։ Նշենք, որ հայտագրման ընթացքում ծրագրային և տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։ Երևանի և մարզերի թվով 27 դպրոցում տեղերը լրացրել են մեկ րոպեից քիչ ժամանակում։


 

Լրահոս

Դիտել ավելին