Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կարողություն ունի ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը

11 Հունիս, 2020 16:00
Ի՞նչ կարողություն ունի ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձանժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019 թվականի հայտարարագրերը։  Ներկայացնում ենք ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կարողությունը:

2019 թվականին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 1 651 248 ՀՀ դրամ և 2 760 ԱՄՆ դոլար: Տարեվերջին Ավինյանն ունեցել է 4 365 ՀՀ դրամ:

2019-ին Ավինյանի տարեկան եկամուտները կազմել են 19 653 386 ՀՀ դրամ՝ ամսական 1 637 782 ՀՀ դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ վարչապետի աշխատակազմից:

Ավինյանը որպես սեփականություն ներկայացրել է միայն ավտոտնակ՝ Երևանի կենտրոն վարչական շրջանում և 2 բիտքոին:

Տիգրան Ավինյանի կինը 2019 թվականի սկզբին ներկայացրել է որպես սեփականություն 2011 թվականին արտադրված MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին արդեն առկա չի եղել, դրամական միջոցները տարեսկզբին եղել են 2 975 316 ՀՀ դրամ, տարեվերջին՝ 280 103 ՀՀ դրամ: Նա Միխայիլ Գրիգորյանից որպես աշխատավարձ ստացել է 3 548 000 ՀՀ դրամ, «Սայբեր Վիժն» ՍՊԸ-ից էլ՝ 121 760 ՀՀ դրամ:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին