Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ով է լինելու ԳՇ պետի տեղակալը. «Փաստ»

11 Հունիս, 2020 08:08
 Ով է լինելու ԳՇ պետի տեղակալը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում քաղաքական գործընթացների կտրուկ շրջադարձերի, ինչպես նաեւ տարբեր տիպի անդրկուլիսային ինտրիգային գործընթացների, որոնք ուղղակիորեն իրենց հետեւանքն ու ազդեցությունն են թողնում իշխանության վարքագծի վրա։ 

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԳՇ պետ: 

Ճիշտ է, վերջնական որոշումը հաճախ անսպասելի է լինում, սակայն բնական է, որ մինչ նշանակումը իշխանությունն ակտիվորեն քննարկել է ԳՇ պետի տեղակալի բարձր պաշտոնի հնարավոր հավակնորդների հարցը: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները քիչ չեն եղել, սակայն հիմնական քննարկումն ընթացել է, կամ, ինչպես իշխանության կուլիսներում են խոսում, «տատանումը» եղել է երկու թեկնածուի շուրջ: 

Նախ՝ խոսքը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի մասին է, որն իրեն հատկապես փայլուն է դրսեւորել վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասեցնելու առումով եւ անցյալ տարի գեներալի կոչում է ստացել:

 Եվ երկրորդը՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ով հին կադրային սպաներից է եւ բավականին լավ ճանապարհ ունի անցած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին