Կարևոր իրադարձություններ

«Երբ ասում էի, որ պետք չի փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․․․»․ Արսեն Թորոսյան

10 Հունիս, 2020 23:44
«Երբ ասում էի, որ պետք չի փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․․․»․ Արսեն Թորոսյան

Միգուցե մենք ինչ-որ բանում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, քանի որ վստահ չենք եղել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հապաղելու պատճառն այն էր, որ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան՝ արդյո՞ք դիմակն օգնում է, բոլորին, արդյո՞ք այն դեղը, որ այսօր հայտարարվում է, որ ազդում է, վաղը չի հերքվելու, արդյո՞ք կա կրկնակի վարակում, արդյո՞ք ախտանշաններ չունեցողները վարակում են, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա և նմանատիպ բազում հարցեր»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով դիմակներ կրելու հարցին Թորսյանն ասաց․ «Երբ ասում էի, որ պետք չի փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․ առաջինը՝ համաշխարհային դեֆիցիտը, 2-րդը՝ հայտնի չէր, թե բաց և փակ տարածություններում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում։ Գիտելիքը փոխվել է, և սխալ կանեինք, եթե շարունակեինք «հին» գիտելիքի վրա հիմնվելով ուղղություն ցույց տալ։ Այդ փոփոխությունները մեր նոր գիտելիքի և մեր սովորելու հիման վրա են արվում և այդպես է աշխարհի բոլոր երկրներում։ Բուժման, կանխարգելման առումով, կարծում եմ, փոփոխությունները ավելի քիչ կլինեն, բայց դրանք նոր իրավիճակի դեպքում անխուսափելի են։․․․Եթե կարծում եք, որ ինչ-որ բանում սխալվել եմ՝ ներողություն եմ խնդրում»։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին