Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել․ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

10 Հունիս, 2020 23:28
Մաշտոցի բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել․ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Հունիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները Հասրաթյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սպորտի փողոցի 28-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պատկանում է իրեն, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 

 

Լրահոս

Դիտել ավելին