Կարևոր իրադարձություններ

Առողջացել են 700-ից ավել քաղաքացիներ, սակայն սա զգոնությունը թուլացնելու առիթ չպետք է հանդիսանա. Դավիթ Ֆիդանյան

10 Հունիս, 2020 12:14
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
Առողջացել են 700-ից ավել քաղաքացիներ, սակայն սա զգոնությունը թուլացնելու առիթ չպետք է հանդիսանա. Դավիթ Ֆիդանյան

Փաստաբան Դավիթ Դիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը ավելացեն են 428-ով: Ցավոք եվս 10 մահ կա: Առողջացել են 700-ից ավել քաղաքացիներ: Ինչը իհարկե հրաշալի է: Սակայն սա զգոնությունը թուլացնելու առիթ չպետք է հանդիսանա: Երեկ խոսվում էր այն մասին, որ առողջացածների թիվը այսպես թե այնպես այս օրերին մեծ է լինելու, քանի որ 14-օրյա տնային մեկուսացումից հետո տնային պայմաններում առանց ախտանիշների կամ թեթև ախտանիշներով ուղեկցվող հիվանդները առողջացած են համարվում: Այսինքն սա երաշխիք չէ որ գլոբալ առումով ճեղքում է տեղի ունենում: Սակայն այստեղ նաև մեկ խնդիր է առկա: Ինչու՞ հիվանդանոց չհոսպիտալացված դեպքերի պարագայում 14 օրվա ավարտից հետո չի կատարվում կրկնակի թեստավորում: Մենք դեռևս լիարժեք չենք ճանաչում այս հիվանդությունը և այս պարագայում հնարավոր չէ վերջնականորեն որոշել որ տնային պայմաններում առանց ախտանիշների կամ թեթև ախտանիշներով ուղեկցող բուժում ստացողները վստահաբար 14 օր հետո կարող են առողջացած համարվել՝ եթե անգամ այդ պահին իրենք շատ լավ են զգում: Կարծում եմ որ պետք է կրկնակի թեստավորում իրականացվի նաև ոչ հիվանդանոցային պայմաններում բուժվողների համար: Այս հարցում սխալվելը կարող է ծանր հետևանքների բերել» :

 

Լրահոս

Դիտել ավելին