Կարևոր իրադարձություններ

Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել ԱԻՆ-ը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

08 Հուլիս, 2020 21:30
Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել ԱԻՆ-ը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսում՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի կողմից ուղարկված հարցմանը պատասխանելու ժամկետները, բովանդակությունն, ինչպես նաև մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիների բողոքները:

Ցավոք, որ որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ ինստիտուտների հետ աշխատելուն:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այսպես, սկսենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:  

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: 80%-ից ավելին ԱԻՆ-ի աշխատանքը դրական է գնահատել՝ նշելով, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի և Խոսրովի անտառի, բազմաթիվ անտառային տարածքների հրդեհաշիջման պրոֆեսիոնալ աշխատանքները, Երևանի տարբեր հաստատություններում ռումբերի ահազանգերի արագ արձագանքման և աշխատանքները փայլուն կազմակերպելու դեպքերը:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք ԱԻՆ-ում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը:

 

• 2018թ.-ին վերանորոգվել և շահագործման են հանձնվել հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի երկու հենակետեր:

• Ուսումնասիրվել  են Արաքս գետի` Արարատի և Արմավիրի մարզերով անցնող ձախակողմյան ափի վտանգավոր տեղամասերը:

• Ձեռք է բերվել և վերանորոգվել 8 վագոն-տնակ:

• Տավուշի և Նոյեմբերյանի 10 հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբեր գազաֆիկացվել են:

• Արտանիշում հիմնվել է նոր հրշեջ-փրկարարական հենակետ: 

• Փրկարար ծառայության 34 հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

• Դրամաշնորհի շրջանակում ձեռք է բերվել 10 միավոր ճապոնական «Nissan-Patrol» արագ արձագանքման մեքենաներ, 40 ավտոմեքենա:

• Ամբողջովին վերակառուցվել են Մասիսի, Արտաշատի, Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատները:

• Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությամբ ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական պարզագույն միջոցներ, համակարգիչներ:

• Աշխատանքներ են իրականացվել զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ:

• Տարբեր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներին հատկացվել են շուրջ 2214 միավոր անտառային հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված պարագաներ:

• Ձեռք է բերվել 2638 հատ կոմբինիզոն, 530 լրակազմ հրշեջ-փրկարարի մարտական համազգեստ, որոնք բաշխվել են փրկարարական ծառայողներին:

• Ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առկա ապաստարանները, հավաքագրվել են բնակչության պատսպարման վայրերի վերաբերյալ տվյալները:

• Նախարարության սերվերային տնտեսությունում ստեղծվել է «911», «112», «101» մուտքային զանգերի վիրտուալ սերվեր:

• Հայաստան է բերվել  119 միավոր թվային ռադիոկապի սարքավորում և դրանց ապահովման 3 ծրագրային փաթեթ:

• Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում տեղադրվել են թվով 110 դյուրակիր և թվով 22 շարժական ռադիոկայաններ:

• 2019 թվականի նոյեմբերից 40-50 տոկոսով բարձրացել է փրկարարների աշխատավարձը:

• Վերակազմակերպվել է Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչությունը:

• Կրճատվել են Փրկարար ծառայության տնօրենի և կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների հաստիքները:

• Անտառային խոշոր հրդեհների վերաբերյալ իրականացվել է մոնիթորինգ, որի արդյունքում ստեղծվել են այրված տարածքների էլեկտրոնային քարտեզներ:

• Կազմվել են ՀՀ ձնահյուսավտանգ և սելավավտանգ գոտիների, ձնաբքերի տեղամասերի և հոսքի մոդուլի քարտեզներ (նաև անգլերեն լեզվով):

• Աշխատանքներ են իրականացվում բուհերում հրշեջ-փրկարարական ջոկատներում գործնական և տեսական դասընթացներ անցկացնելու ուղղությամբ:

• Մշակվել և լրամշակվել, Կառավարությանն են ներկայացվել մի քանի օրենսդրական նախագծեր:

 

2018 թվականի ընթացքում վերանորոգվել, կահավորվել և հանձնվել են շահագործման Քաղաքացիական Պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի Չորաթանի հենակետը և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի Դովեղի հենակետը:  

 Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ուսումնասիրվել են Արաքս գետի Արարատի և Արմավիրի մարզերով անցնող ձախակողմյան ափի վտանգավոր տեղամասերը և գետի հունի վիճակը, ներկայացվել է համապատասխան եզրակացություն:  

Ձմեռային ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր ծավալելու նպատակով ձեռք է բերվել և վերանորոգվել ութ վագոն-տնակ:  

 Գեղարքունիքի մարզում հիմնվել է Արտանիշ համայնքի հրշեջ-փրկարարական հենակետը: Փրկարար ծառայության 34 հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: 

Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի և Նոյեմբերյանի 10 հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբեր գազաֆիկացվել են:  

 Ճապոնիայի կառավարության միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) կողմից տրամադրվել են հիդրավլիկ սարքավորումներով համալրված 10 միավոր ճապոնական «Nissan-Patrol» արագ արձագանքման մեքենաներ, 40 ավտոմեքենա (36 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց),  որոնք հատկացվել են Փրկարար ծառայության ստորաբաժանումներին:  

 ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում ամբողջովին վերակառուցվել են Մասիսի, Արտաշատի, Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատները և աշխատանքներ են տարվում այլ ստորաբաժանումներում վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ:  

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի կողմից Փրկարար ծառայությանն են տրամադրվել հրշեջ-փրկարարական պարզագույն միջոցներ, հանդերձանք, կահույք, մարզասարքեր, առաջին օգնության սարքավորումներ և այլն: 

 ԱՄՆ ՄԶԳ «Մենեջմենթ Սիսթեմզ ինթերնեշնլ» ընկերության կողմից Փրկարար ծառայությանն է նվիրաբերվել 300 լրակազմ համակարգիչ, որը հատկացվել է փրկարարական ծառայողներին: Զբոսաշրջության խմբերի գրանցման գործընթացը կանոնակարգելու, զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում օպերատիվ օգնություն ցուցաբերելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկվել են հետագա համագործակցության հարցերը:  

 Լուրջ աշխատանքներ են իրականացվել զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ (երթուղիների քարտեզագրման և դրանց ճշգրտման ուղղությամբ): 

 Ռուսաստան-ՄԱԶԾ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում Փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներին հատկացվել են շուրջ 2214 միավոր անտառային հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված գույք, սարքավորումներ, գործիքներ և մարտական հագուստ-հանդերձանք: 

 Փրկարար ծառայությունը ձեռք է բերել նաև 2638 հատ կոմբինիզոն, 530 լրակազմ հրշեջ-փրկարարի մարտական համազգեստ, որը բաշխվել է փրկարարական ծառայողներին: 

 Ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առկա ապաստարանները, հավաքագրվել են բնակչության պատսպարման վայրերի վերաբերյալ տվյալները, դրանց կցագրված, ինչպես նաև պաշտպանական կառույցներին չկցագրված բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը:  Միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում մասնակցություն է ցուցաբերվել ապաստարանների հետագա շահագործման նպատակահարմարության և պատկանելիության որոշման հարցերի քննարկմանը: Արդյունքում հստակեցվել են ապաստարանների տեխնիկական վիճակը և պատկանելիության հարցերը։Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Միջգերատեսչական աշխատանքային խումբ» բնակչության պաշտպանության ոլորտում առկա հարցերի քննարկման և արդյունավետ լուծումների համար: 

 Նախարարության սերվերային տնտեսությունում ստեղծվելէ «911», «112», «101» մուտքային զանգերի վիրտուալ սերվեր ևՎեոնԱրմենիաընկերությանլրացուցիչ IP ցանց, որը կցվել է «Ջի Էն Սի-Ալֆա» ընկերության գործող IP ցանցին, ինչի արդյունքում ցանցը ստացել է «911», «112», «101» հեռախոսահամարների հասանելիության եռաստիճան պաշտպանվածություն:  

 Թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով, ՌԴ Т-ХЕЛПЕР ՓԲԸ հետ համատեղ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում և Փրկարար ծառայության ստորաբաժանումներում իրականացվել են ռադիոկապի սարքավորումների տեղադրման աշխատանքներ:  Մասնավորապես՝ ՌԴ Т-ХЕЛПЕР ՓԲԸ-ի կողմից Հայաստան է բերվել  119 միավոր թվային ռադիոկապի սարքավորում և դրանց ապահովման 3 ծրագրային փաթեթ:  Այդ ռադիոկապի սարքավորումներից 99 միավորը (6 վերահաղորդակ, 23 ստացիոնար, 48 շարժականև  22 դյուրակիրռադիոկայաններ) տեղադրվել են Փրկարար ծառայության ստորաբաժանումներում, իսկ 20 միավորը (1  վերահաղորդակ, 2 ստացիոնար, 6 շարժական, 10 դյուրակիր ռադիոկայաններ ու 1 դիսպետչերական կայան՝ 3 ծրագրային ապահովման փաթեթ)՝ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում: 

 Ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների տեսապատին դեպքի վայրի նկարահանումների առցանց ռեժիմով արտացոլումն ապահովելու նպատակով՝ստեղծվել է ներքին ցանց, տեղադրվել են ուղղորդիչներ։Ստացվել, ծրագրավորվել և Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում տեղադրվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված «Հայտեռա» մոդելի թվով 110 դյուրակիր և թվով 22 շարժական ռադիոկայանները:  

 Իրականացվել են 130 նոր (4G Smart) անվտանգության տեսանկարահանող հրշեջ սաղավարտների կենտրոնացված հեռակառավարվող ազդարարման նոր ցանցին, ինչը հնարավորություն է տվել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կատարել ձայնային կարճ թեստավորման աշխատանքներ և համակցում՝համապատասխան սերվերի հետ:

 Սաղավարտները բաշխվել են Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին, իրականացվել է աշխատակիցների ուսուցում՝ըստ շահագործման համապատասխան ուղեցույցի: Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հեռուստաաշտարակներում տեղադրվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից տրամադրված թվով 6 թվային վերահաղորդակներ:  

 Մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ-ներումներ դրվել են տեղագրական էլեկտրոնային քարտեզների ծրագրային փաթեթներ:

 2019 թվականի նոյեմբերից 40-50 տոկոսով ավելացել է փրկարարական ծառայողների դրամական բավարարման չափաքանակը (հիմնականում կրտսեր կազմի փրկարարական ծառայողների)։ 

 Համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ միտված՝ բացառելու կրկնվող գործառույթները, տարբեր ստորաբաժանումներում իրականացվող միևնույն գործառույթների մեկտեղմանը և ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: 

 Վերակազմակերպվել է Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչությունը` Ծառայության կազմակերպման վարչությանը միացման ձևով, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը դարձել է Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում (վարչություն): 

 Կրճատվել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների (ներկայումս առկա է երկու հաստիք՝ նախկին հինգի փոխարեն) և Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների հաստիքները (առկա է մեկական հաստիք՝ նախկին երկուսի, երեքի, կամ չորսի փոխարեն): 

 Անտառային խոշոր հրդեհների վերաբերյալ իրականացվել է մոնիթորինգ, որի արդյունքում ստեղծվել են այրված տարածքների էլեկտրոնային քարտեզներ: Ստեղծվել է ՀՀ-ում առկա 25 պոչամբարների վերաբերյալ երկրատեղեկատվական համակարգերի շերտ` ըստ դասակարգման: Իրականացվել է 2011-2019 թվականների ընթացքում տեղի ունեցած անտառային հրդեհների, հեղեղումների, սողանքների, քարաթափումների տեղամասերի և փլվածքների քարտեզագրում (նաև անգլերեն լեզվով): 

 Կազմվել են ՀՀ ձնահյուսավտանգ և սելավավտանգ գոտիների, ձնաբքերի տեղամասերի և հոսքի մոդուլի քարտեզներ (նաև անգլերեն լեզվով): 

 Աշխատանքներ են իրականացվում Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ ստեղծելու, կազմավորումների հետ ԲՈՒՀ-երում և հրշեջ-փրկարարական ջոկատներում գործնական և տեսական դասընթացներ անցկացնելու ուղղությամբ:  

 Լրամշակվել են՝ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը. 

 «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը և ներկայացվել Ֆինանսների նախարարության քննարկմանը. Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից տրված կարծիքների հիման վրա և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» Վարչապետի որոշման նախագիծը. 

 «Աղետի կամ ռազմական գործողության հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: 

 Լրամշակվել և Արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննության են ներկայացվել՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 339-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը հաստատելու մասին). «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (Օտարերկրյա պետությունների ու սումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին): 

 Մշակվել է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հստակեցնել և լրացնել Փրկարար ծառայության (ՓԾ) լիազորությունները, սահմանել ԱԻՆ կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակակազմակերպություններում առանձին պաշտոններում առանձնահատկություններից ելնելով փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, կարգավորել ծառայողների ՓԾ կադրերի ռեզերվում գրանցման գործընթացը, ինչպես նաև նախատեսել հավելյալ սոցիալական երաշխիքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին