Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy

10 Հունիս, 2020 09:13
ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy

openDemocracy-ի հետաքննությունից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է ապատեղեկատվության տարածումը և նշել, որ «կխստացնի ընթացակարգերը»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը openDemocracy-ի հետաքննության հրապարակումից հետո հայտարարել է, որ ամերկացի հարկատուների գումարներն այլևս չեն ուղղվի COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածած առողջապահական նորությունների հակասական կայքի ֆինանսավորմանը։

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակական քննադատության է ենթարկվում համավարակի պայմաններում չապացուցված պնդումների և դավադրությունների տեսությունների տարածման համար, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասում է.

«Մենք կտրականապես դեմ ենք ապատեղեկատվությանը, որը շփոթեցնում է հասարակությանը և հատկապես չի օգնում համաճարակի նման իրավիճակում»։

Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, և տեղեկացրել, որ դեսպանությունը չի երկարաձգել Medmedia.am կայքի ֆինանսավորումը դրա «շատ խնդրահարույց» բովանդակության պատճառով։

Անցած շաբաթ openDemocracy-ն բացահայտել էր, որ ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով անցած տարի հիմնված կայքի ամենաընթերցված հոդվածը կոչ է անում հայերին հրաժարվել կորոնավիրուսի պատվաստումային ցանկացած ծրագրից։

Այս հոդվածն ավելի քան 131,000 դիտում էր ունեցել (ինչը մեծ թիվ է 3 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար)։ Այս և մյուս ամենաընթերցված հոդվածները երրորդ կողմի ֆեյսբուքյան գրառումներ էին, որոնք վերահրապարակվում էին որպես հոդվածներ՝ «Med Media» անվան տակ։

Աղբյուրը՝ openDemocracy

 

Լրահոս

Դիտել ավելին