Կարևոր իրադարձություններ

Ցանկացել են բողոքի ակցիա իրականացնել. Գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը. «Հրապարակ»

10 Հունիս, 2020 08:13
Ցանկացել են բողոքի ակցիա իրականացնել. Գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեստորանների տերերի մոտ դժգոհություն է հասունանում ընդդեմ իշխանությունների: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ նրա կնոջ հետ պատահած միջադեպը (կինը «Բելաջիոյի»` խանութի, Սերգեյի դուստրն է) լցրել է ռեստորանատերերի համբերության բաժակը, որոնք առանց այն էլ արտակարգ ռեժիմի հետ կապված՝ լավ օրեր չեն ապրում:
 
Հիշեցնենք, որ «Կոնգ» սրճարան են մտել ոստիկանները եւ հայտարարել, որ իրավունք չունեն աշխատելու՝ պետք է փակվեն։ Ապա ծեծի են ենթարկել այնտեղ ժամանակ անցկացնող անձանց։
 
Ռեստորանատերերը ցանկացել են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, հորդորել են` «էս խառը մոմենտին կրակի վրա յուղ չլցնել»:
 
Ի դեպ, միջադեպի ընթացքում «քաշքշված» Ռոման Մուրադյանը ոչ միայն Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանի ընկերն է, այլեւ ներկայիս ոստիկանապետի բարեկամներից եւ ՊՆ-ի մատակարարներից: Ոմանք կարծում են, որ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի հետ կապված է պաշտոնանկ արվել, սակայն դա քիչ հավանական է։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին