Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից

10 Հունիս, 2020 00:16
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից: Այս մասին ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակվելուց ավելի քան երեք ամիս անց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենաերկար փակվելուց հետո, Էյֆելյան աշտարակը հանրության համար կրկին կբացվի 2020 թվականի հունիսի 25-ին՝ առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին)։ Առայժմ կառաջարկվեն էքսկուրսիաներ միայն աշտարակի աստիճաններով, ընդ որում դիմակների կրումը պարտադիր է 11 տարեկանից բարձր բոլոր այցելուների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին