Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

09 Հունիս, 2020 22:27
Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ կտրուկ վատացել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը հայտնել է, որ նրան տեղափոխվել են «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Շատ պատահական է եղել: Միշտ էլ վիճակը վատ էր, բայց էդ պահին պառկած վիճակում պրոցեսը սկսվել է, գիտակցության կորուստ և այլն, երեխեն տեսել, գոռացել, տեղյակ է պահել, արագ, շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց: Ասեմ միանգամից, հազիվ մեռնելուց պրծավ, մի կերպ բերել են, հիմա ռեանիմացիայում է: Կյանքը մազից է կախված եղել: Ուղղակի հրաշքով փրկվել է»,- հայտնել է պաշտպանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին