Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի․ մարզպետարան

09 Հունիս, 2020 21:57
Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի․ մարզպետարան

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի տարարծած հայտարարությունից։

«Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի, հիվանդ՝ 60 հոգի, որից՝

Կապանում՝ 4 հիվանդ,

Գորիսում՝ 2 հիվանդ,

Սիսիանում՝ 11 հիվանդ,

Մեղրիում՝ 40 հիվանդ,

Տաթեւում՝ 2 հիվանդ,

Գորայքում՝ 1 հիվանդ։

18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։

Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների ցինիզմի դրսևորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաեւ նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) եւ Տաթեւ (հոգեհանգստի եւ թաղման արարողություն) համայնքներում:

Պահանջում ենք չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց՝ խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին