Բրազիլիայի ոստիկանությունը նախաքննություն է սկսել երկրի նախագահԴիլմա Ռուսեֆի նկատմամբ, ով կասկածվում էխարդախության մեջ։ Այս մասին հայտնում է «Newsweek»–ը։
Նման նախաքննություն սկսելու թույլտվությունը տրվել է դատարանի կողմից։
Ոստիկանությունը կասկածում է, որ նախորդ տարի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Բրազիլիայի գործող նախագահն օրենք է խախտել. նա և վարչապետ Միշել Թեմերն օգտագործել են հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցներ։
Այս տեղեկատվությունը չեն մեկնաբանել ո՛չ նախընտրական քարոզարշավին մասնակցած անձինք, ո՛չ նախագահի վարչակազմից։
Եթե այս կասկածը հաստատվի, ապա, ամենայն հավանականությամբ, Ռուսեֆը կզրկվի իր պաշտոնից։
Նախաքննությունը տևելու է մի քանի ամիս և, հնարավոր է, նույնիսկ ավելի։