Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին՝ ոչ. պատգամավորը՝ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի և պաշտոնյայի պարզաբանման մասին

08 Հունիս, 2020 13:50
Հեղինակ՝ Աննա Կոստանյան
Ինչո՞ւ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին՝ ոչ. պատգամավորը՝ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի և պաշտոնյայի պարզաբանման մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

«Փաստացի` ըստ Արարատի մարզպետի հունիսհինգյան հայտարարության (ենթադրում եմ` պաշտոնական է), ուսուցչուհին իրապես ազատվել է աշխատանքից։

Ըստ ԶՈՒ ԳՇ պետի մեկնաբանման` ինքն իրավունք ունի անձնական կյանքի։ Սակայն մի անհասկանալի իրողություն այդուհանդերձ մնում է չպարզաբանված` արդյոք նրա որդու հարսանիքի խնջույքը սպասարկող մատուցողները ևս նրա ընտանիքի անդամ են հանդիսանում։ Եվ ինչու՞ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին` ոչ։

Որքա՞նով է իրավաչափ ուսուցչուհուն աշխատանքից ազատելը, կա՞ արդյոք պարետի նման որոշում, որ խախտման պարագայում քաղաքացուն որպես պատիժ կարելի է ազատել աշխատանքից։

Ամեն դեպքում, տրամաբանության սահմաններում է պետք է գործել, զերծ մնալ երկակի ստանդարտներից և չստեղծել ավելորդ նեգատիվ տրամադրություններ քաղաքացիների շրջանում և միմյանց հանդեպ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին