Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Գազի արտահոսք Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի գազի հաշվիչից

08 Հունիս, 2020 10:51
Գազի արտահոսք Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի գազի հաշվիչից

Հունիսի 8-ին, ժամը 06:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 28 շենքի 1-ին մուտքի 3-4-րդ հարկերում առկա է գազի արտահոսք՝ առանց բռնկման։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 4-րդ հարկում տեղադրած գազի հաշվիչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին