Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հեղափոխություն Հայաստանում եղել է այն պատճառով, որ ոմանք 20 և ավել տարի կոռուպցիայով են զբաղվել. պատգամավոր

07 Հունիս, 2020 23:55
Հեղինակ՝ Մարիա Կարապետյան
Հեղափոխություն Հայաստանում եղել է այն պատճառով, որ ոմանք 20 և ավել տարի կոռուպցիայով են զբաղվել. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրում է.

Ոմանք մտածում են, թե մենք հեղափոխություն ենք արել նախկիններին կոռուպցիայի մեջ մեղադրող ֆեյսբուքյան գրառման միջոցով, և հետևաբար եթե իրենք էլ մեզ կոռուպցիայի մեջ մեղադրող ֆեյսբուքյան գրառում անեն, ինչ-որ բան կստացվի։

Շատ նաիվ ճշմարտություններ կան, որ այս հաշվարկներում սխալ են։ Նորից ու նորից՝ հեղափոխությունը ժողովուրդն է արել։ Նորից ու նորից՝ կոռուպցիայի մեջ մեկին մեղադրելը էֆֆեկտիվ է, եթե այդ մեկը իսկապես կոռուպցիայով զբաղվում է, իսկ մեղադրողը երբևէ չի զբաղվել։

Իսկ հեղաշրջման սցենարը պարզապես անհնար է, որովհետև հեղաշրջում անել և առավել ևս մարսել այս գողտրիկ երկրում գուցե կարելի էր վայրի 90-ականներին։ Անցյալի ուրվականները իրենց տեխնոլոգիաները վաղուց զիջել են հրապարակային քաղաքականությանը և նոր սերունդներին։

Հեղափոխություն Հայաստանում եղել է, ոչ թե այն պատճառով, որ ոմանք 20 և ավել տարի հոդված են գրել կոռուպցիայի մասին, այլ այն պատճառով, որ ուրիշ ոմանք 20 և ավել տարի կոռուպցիայով են զբաղվել։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին