Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Ռազմավարության ադյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք. Սուրեն Սահակյան

07 Հունիս, 2020 18:00
Հեղինակ՝ Սուրեն Սահակյան
Ռազմավարության ադյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք. Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ վարչապետն իր ՖԲ-յան էջի «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը» վերնագրված եթերում վերջապես խոսեց համավարակի ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ռազմավարության մասին։ Դա ենթադրում էր իմունիզացված պատնեշի ստեղծման ռազմավարություն։ Եթերի ընթացքում նա պնդում էր, որ 2 ամիս առաջ հնարավոր չէր այս ռազմավարությունն ընդունել, որովհետև պետք է ուսումնասիրվեր հիվանդությունը։ Իհարկե, կարելի էր, 2 ամիս առաջ էլ դրա մասին էին խոսում բոլոր փաստարկները, հանրային դաշտում շատ ա խոսվել դրա մասին ու դա, թերևս միակ ողջամիտ ռազմավարությունն ա մինչև հիմա։ Կա, իհարկե, նաև հանգամանքը, որ դրա մասին խոսացողները պատասխանատվության նույն բեռը չունեին, ինչ կառավարությունը։ Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք։ Մնում ա դա տարերայնորեն չլինի, այլ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ու մեկ էլ, սովորության համաձայն կանգ չառնեն ու հետ գնան տոտալ սահմանափակումների։ Վերջին տարբերակում էս վիճակը ուղղակի կհետաձգվի, իսկ սահմանափակումները հանելուց հետո կկրկնվի։ Ռազմավարության ադյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք՝ առանց աշնանային նոր ալիքից վախի»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին