Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի պուրակում, կանաչի հաշվին որեւէ նոր ծավալ չի կառուցվում, պուրակի ծառերից ոչ մեկը չի հատվում. Հակոբ Կարապետյան

07 Հունիս, 2020 16:00
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Մաշտոցի պուրակում, կանաչի հաշվին որեւէ նոր ծավալ չի կառուցվում, պուրակի ծառերից ոչ մեկը չի հատվում. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի Ara Tadevosyan եւ այլք, որոնք պարբերաբար Մաշտոցի պուրակի այս հատվածի շինարարությունը տեսնելիս հիշում են «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունը: Մաշտոցի պուրակում, կանաչի հաշվին որեւէ նոր ծավալ ՉԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ, պուրակի ծառերից ոչ մեկը չի հատվում:
Ընդամենն արդեն ավելի քան երկու տասնամյակ տեղում եղած շինությունն է արդիականացվում՝ նույն ծավալների մեջ: Հակառակը՝ քաղաքապետարանի պահանջով տարածքի վարձակալը ոչ մեծ չափով, բայց կանաչ տարածք է վերականգնել:

Էնպես որ, «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունը էս պարագայում ուղղակի ակտուալ չէ:

Հ. Գ. Ֆիրդուսու կառուցապատման ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կտամ երկուշաբթի»:

 

Լրահոս

Դիտել ավելին