Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանը ծանոթացել է ԶՈւ զորամասերից մեկի ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը

06 Հունիս, 2020 17:35
Արտակ Դավթյանը ծանոթացել է ԶՈւ զորամասերից մեկի ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը

Երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։շ

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին