Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է. նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են․ Անդրեյ Ղուկասյան

05 Հունիս, 2020 20:51
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է. նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը "Գլորիա" կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է "Գլորիա" ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է:

Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով:

Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների:

Պարտավոր ենք #կրելդիմակ#փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին