Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում րոշում կայացրեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների ցանկը

04 Հունիս, 2020 13:40
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում րոշում կայացրեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների ցանկը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում րոշում կայացրեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների ցանկը։ Նշենք, որ դա վերաբերում էր տուժած ոլորտների աշխատակիցներին։ Այսպիսով եւս 9 ոլորտ ավելացվեց տուժած ոլորտների ցանկում՝ ընդհանուր դառնալով 32 ոլորտ։

Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց այդ ոլորտները՝

Մանածագործական արտադրատեսակների արտադրություն,

փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից,

թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն,

ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն,

համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն,

էլեկտրական սարքավորանքի արտադրություն,

ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն,

համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում,

ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Ուդումյանի խոսքով՝ այս փոփոխության արդյունքում 1875 կազմակերպության 9171 աշխատակցի կօժանդակեն։ Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:

Փոխնախարարը նշեց, որ այս պահին 8-րդ միջոցառման շրջանակում արդեն վճարել են 124 հազար 609 շահառուների, ընդհանուր գումարը կազմում է 8,5 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ 100 միլիարդ 400 միլիոն դրամ. «Միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը»։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին