Կարևոր իրադարձություններ

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն. Հակոբ Կարապետյան

03 Հունիս, 2020 20:30
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»։

Հիշեցնենք, որ ասյօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, որում անկհայտ երեւում են պարետի սահմանած կանոնների խախտումներ:

«Ըստ օգտատիրոջ՝ Երևանի թ. 132 դպրոց, Արամ Խաչատրյան փողոց, հենց հիմա»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը: 

Երևանի թիվ 132 դպրոց. վարչապետը այսօրվա լուսանկար է հրապարակել

 

Լրահոս

Դիտել ավելին