Կարևոր իրադարձություններ

Գեղեցիկ կամ սրտաճմլիկ ելույթներով այսօր հնարավոր չէ մոլորեցնել նույնիսկ մեր հասարակությանը, էլ ուր մնաց՝ միջազգային հանրությանը. Սուրենյանց

02 Հունիս, 2020 15:30
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Գեղեցիկ կամ սրտաճմլիկ ելույթներով այսօր հնարավոր չէ մոլորեցնել նույնիսկ մեր հասարակությանը, էլ ուր մնաց՝ միջազգային հանրությանը. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանցավոր անգործության մատնված կառավարությունը դառնում է մարտահրավեր

Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա․ երեկ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:
Այս հայտարարությունը Հայաստանի մոտալուտ միջազգային մեկուսացումը հաստատող «ծիծեռնակն» է ու հերթական հաստատումը, որ մեր երկրի կառավարությունը ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը։ Գեղեցիկ կամ սրտաճմլիկ ելույթներով այսօր հնարավոր չէ մոլորեցնել նույնիսկ մեր հասարակությանը, էլ ուր մնաց՝ միջազգային հանրությանը, պետություններին, որոնք նվազ կորուստներով կարողացել են հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը։
Երրորդ հանրապետության պատմության մեջ ձախորդ կառավարությունների պակաս չկա, սակայն Փաշինյանի կառավարությունը «գերազանցեց» շատերին։ Այս իշխանության անունը գնալով, ցավոք, ասոցացվում է կորոնավիրուսային ճգնաժամի հետ ու դրա համար առաջին հերթին պատասխանտու է կառավարությունը՝ անլրջության հասնող իր քաղաքականությամբ, ադեկվատության կորստով, իր ստեղծած միֆական իրականությամբ, որը որևէ աղերս չունի իրականության հետ։
«Աննախադեպության» շեփորահարումը Փաշինյանին տարավ իրապես փակուղային մի հանգրվան, երբ նրա սիրած արտահայտությունը հենց այսօր դրսևորվեց մի քանի հակառեկորդներով․ կորոնավիրուսը գերազանցեց 10000-ի շեմը, մեկ օրվա կտրվածքով գրանցվեցին վարակիրների ու մահվան ելքերի նոր հակառեկորդներ։
Անկեղծորեն չէի ուզենա, որ ձախորդության հետ ասոցացվի մի կառավարություն, որը նույնացվում է հեղափոխության, ըստ այդմ՝ մարդկանց հույսերի, հավատի, փոփոխությունների հետ։
Ինքնասիրահարվածի բարդույթով՝ կառավարությունը շարունակում է առաջ մղել մի օրակարգ, որը՝ եթե նույնիսկ կարևոր է, երրորդական-չորրորդական նշանակություն ունի այսօր, երբ երկիրը հայտնվել է հումանիտար ճգնաժամի առաջ։
Գուցե դեռ հնարավոր է փրկել իրավիճակը, եթե կառավարությունը․
-հայտարարի կարճաժամկետ կարանտին՝ հասարակությանը տրամադրելով սոցիալական հստակ երաշխիքներ,
-շեշտակի ավելացնի թեստավորումների թիվը՝ վարակի տարածումը կանխելու նպատակով,
-արագ դիմի միջազգային կառույցներին, բարեկամ պետություններին՝ օգնության խնրանքով՝ առողջապահական պոտենցիալն ուժեղացնելու, սոցիալական աղետը կանխելու նպատակով։
Ամեն ուշացված օրը խորացնում է ճգնաժամը՝ երկրի համար հիմնական մարտահրավեր դարձնելով ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաև՝ հանցավոր անգործության մատնված կառավարությունը» :

 

Լրահոս

Դիտել ավելին