Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստան. ԱԳՆ

01 Հունիս, 2020 17:26
Այսօրվանից Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձեւակերպման մուտք գործել  Հայաստան. ԱԳՆ

2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, եւ 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչեւ 2020թ․ հունիսի 13-ը, հետեւաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին