Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի Էդվարդ Նալբանդյանի հետ նիստի մասին

29 Մայիս, 2020 20:09
Անդրանիկ Քոչարյանը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի Էդվարդ Նալբանդյանի հետ նիստի մասին

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապի միջոցով նիստ է անցկացրել ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողի հարցին, թե ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը հարցերին բավարար պատասխան տվե՞ց, ասաց․

«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել: Մեր համար կարեւորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

Քոչարյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովի նիստին հրավիրվի նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին