Կարևոր իրադարձություններ

Միջազգային մամուլի խայտառակ անդրադարձը ստեր տարածող հայ բժիշկների լրատվական կայքին

28 Մայիս, 2020 19:49
Միջազգային մամուլի խայտառակ անդրադարձը ստեր տարածող հայ բժիշկների լրատվական կայքին

ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է հայկական մի վեբ կայք, որը տարածում է ապատեղեկատվություն կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ, ներառյալ նախազգուշացումները, որ հայերը պետք է «հրաժարվեն» պատվաստանյութերի հետագա ծրագրերից, գրում է The Guardian-ը:

Խոսքը Medmedia.am կայքի մասին է: Այն ստեղծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի միջոցով` իբրև թե ուղղված ժողովրդավարության խթանմանը, փոխարենը օգտագործվել է Covid-19-ի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար, նշվում է բրիտանական OpenDemocracy-ի հետաքննության մեջ:

Medmedia-ի ամենատարածված հոդվածներում Covid-19-ը անվանվում է «կեղծ համաճարակ»: Մայիսին կայքի ամենակարդացված էջը հայերին կոչ էր անում «հրաժարվել բոլոր [COVID-19-ի] պատվաստումային ծրագրերից”։ Էջը 131,000 դիտում է ունեցել և 28,000 հավանում սոցիալական ցանցերում (3 միլիոնանոց երկրի համար սրանք մեծ թվեր են)։

Երկրորդ ամենաընթերցված նյութը սխալ պնդում էր անում այն մասին, թե դիահերձարանները 100,000 դրամ են առաջարկել մահացած պացիենտների ընտանիքներին, եթե նրանք փաստաթուղթ ստորագրեն, որ մահվան պատճառը COVID-19-ն է եղել։

Դրամաշնորհը Պետդեպարտամենտը շնորհել է մի խմբի, որը կոչվում է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա», ովքեր էլ անցյալ տարի բժիշկ Գևորգ Գրիգորյանի ղեկավարությամբ գործարկել են կայքը:

Նա հայտնի է ՀՀ առողջապահության նախարարության և պատվաստանյութերի դեմ ուղղված իր խիստ քննադատությամբ, ինչպես նաև ունի հակա-ԼԳԲՏ հայտարարությունների պատմություն, ներառյալ այն հայտարարությունները, որոնք արվել են Facebook-ում 2014 թվականին, որում նա կոչ է արել այրել բոլոր գեյերին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին