Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 33-ամյա քաղաքացին էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

27 Մայիս, 2020 21:54
Կոտայքի մարզում 33-ամյա քաղաքացին էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

Երեկ՝ մայիսի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղ բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին