Կարևոր իրադարձություններ

Հայաստանը փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն եւ ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն. Նիկոլ Փաշինայնը՝ Անի Սամսոնյանին

27 Մայիս, 2020 18:04
Հայաստանը փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն եւ ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն. Նիկոլ Փաշինայնը՝ Անի Սամսոնյանին

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հետաքրքրվեց․ 

««Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը ձեր մտերիմն է, քավորը, հետեւաբար, կարծում եմ՝ դուք ուշադրության կարժանացնեիք այս հարցը։

Կա՞ հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե՞ ոչ»։

Ի պատասխան վարչապետն ասաց, որ առաջին անգամ է լսում, որ այդտեղ ներգրավված որեւէ անձ կապ ունի իր ընկերոջ հետ և ընդգծեց.

«Ուրախ եմ որ առաջին անգամ եմ լսում, դա արտահայտում է էությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեր սկզբունքների»: 

Վարչապետը նաև նշեց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակայության տակ գործող ՊՎԾ-ն, գործերն ուղարկվել են ԱԱԾ: Վստահեցրեց՝ որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության:

«Հայաստանը փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն եւ ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն։ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն։ Ընդհանրապես՝ ժամանակակից գիտությունը մի հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրոդր մարդու միջոցով ծանոթ է։ Եթե ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, սխալ պատկերացում ունեք իշխանության մասին։ Իրավունք ունեք կասկածելու, յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանակում պիտի պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայոմ կենթարկվի քրեական պատասխանատվության եւ ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- հավելեց նա։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին