Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ

27 Մայիս, 2020 10:40
Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ

Մինչ աշխարհում պայքարում են կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ։ Համավարակի բռնկման և երկրում սահմանափակումների հաստատման առաջին իսկ օրերից ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները բարձրաձայնում են իշխանությունների կողմից չարաշահումների ու «սահմանափակումները խախտելու» պատճառաբանությամբ իրականացվող ձերբակալությունների մասին։ Օրինակները շատ են: Ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության անդամ Անար Մելիքովին իր քննադատական ֆեյսբուքայան գրառման համար կալանավորել են 10 օրով, նույն կուսակցության անդամներ` Ֆաիգ Ամիրլին, Նիջաթ Աբդուլաևը, Ռուսլան Ամիրովը, սահմանափակումների խախտման պատրվակով կալանավորվել են 30 օրով, «Ժողովրդավարություն և բարգավաճում ընդդիմադիր շարժման» անդամ Շաքիր Մամեդովը ֆեյսբուքյան քննադատության համար կալանավորվել է 15 օրով:

Մանրամասները` սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին