Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունում կադրային բացը կլրացվի. «Ժամանակ»

27 Մայիս, 2020 09:29
Ոստիկանությունում կադրային բացը կլրացվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ: Այս հավելվածով սահմանվում են այն նորմատիվները, որոնք պետք է հանձնի ոստիկանություն աշխատանքի ընդունվելու ցանկություն ունեցող անձը:

Կառավարությունը սահմանել է պաշտոնների ցանկ, որտեղ կարևորը ոչ այնքան ֆիզիկական պատրաստությունն է, այլ կրթական ցենզը: Ըստ կառավարության՝ այս որոշումը հնարավորություն կտա լրացնել ոստիկանությունում առկա կադրային բացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին