Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գնում ԱԺ նիստերին. «Հրապարակ»

27 Մայիս, 2020 08:07
 Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գնում ԱԺ նիստերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր Հայաստանը» երեկ վերադարձել էր Ազգային ժողով, մասնակցում էր նիստերին։

Մեր լրագրողը նկատել է, որ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցում է հաղթանդամ ու սեւազգեստ մի տղամարդ, ավելին` նույն տղամարդը սպասել է դահլիճի դռների մոտ, մինչեւ Մարուքյանը դուրս գա, նրա կողքին է եղել նաեւ, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։ «Արդեն թիկնապահո՞վ եք պտտվում»,- Մարուքյանից հետաքրքրվել է մեր լրագրողը եւ բացասական պատասխան ստացել։

Ասել է, թե իր օգնականն է, բայց նախկինում երբեւէ Մարուքյանին այդ «օգնականը» ստվերի պես չի ուղեկցել։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին