Կարևոր իրադարձություններ

Գյումրիում իրար են բախվել Opel և 2 Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

26 Մայիս, 2020 22:46
Գյումրիում իրար են բախվել Opel և 2 Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքեյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Առաքելյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Կ. Հարությունյանը աշխատում է Գյումրիում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն: Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված և ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ռ. Գևորգյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին